Փաշինյանը հրաժարվեց Սահամանադրական բարեփոխում...

Փետրվարի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում  ստորագրեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին:

Ստեղծված հանձնաժողովը պետք է նախապատրաստեր բարեփոխումների փաթեթ, որը հանքավեի պետք է դրվեր կամ 2020 թվականի ավարտին, կամ 2021 թվականի սկզբին։ 

Իշխանությունները հավաստիացնում էին, որ արձագանքում են հասարակության պահանջին և կատարելու են խորքային բարեփոխումներ։ Իշխանությունները նաև պնդում էին, որ ապրիլի 5-ի հանրաքվեն չի խաթարելու խորքային բարեփոխումների աշխատանքները։

Երեկ Հ1-ի «Հարցազրույց» հաղորդման ընթացքում վարչապետ Փաշինյանն ըստ էության հրաժարվեց սահմանադրական բարեփոխումներից։ Նա հայտարարեց, որ կարծիք կա, որ ապրիլի 5-ից հետո շատ արագ սահմանադրական բարեփոխումներ են իրականացվելու՝ ինչը այդպես չէ։ Վարչապետի խոսքով լրջագույն աշխատանք պետք է իրականացվի և եթե ի վերջո որոշվի բարեփոխումներ իրականացնել, ապա այն կարող է լինել 2023 թվականին՝  եկող ԱԺ ընտրությունների հետ համատեղ։

Սահմանադրական բարեփոխումներից հրաժարվելու Փաշինյանի մտադրությանը կարող է խանգարել մեկ բան, եթե ապրիլի 5-ին «ԱՅՈ»-ն պարտվի։ Այդ դեպքում Փաշինյանը բարեփոխումների և նոր հանրաքվեի միջոցով կփորձի ազատվել Հրայր Թովմասյանից և ՍԴ մյուս 6 դատավորներից։