Փաշինյանը ցուցում է տվել իր մորաքրոջ տղայի դե...

Օրվա ավարտին  վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց, որ իր ցուցումով քրեական գործ է հարուցվել․«Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով»:

Politik.am-ին հաջողվեց պարզել, թե ով է վարչապետ Փաշինյանի մերձավոր ազգականը։ Խոսքը վարչապետի Իջևանում բնակվող մորաքրոջ տղաներից մեկի մասին է։ Փաշինյանի մորաքրոջ տղան երկար տարիներ զբաղվել է անտառագողությամբ և ահա հիմա Փաշինյանի ցուցումով հայտնվել է իրավապահների ձեռքում։