Փաշինյանը Բենիտո Մուսոլնինիի եւ Ադոլֆ Հիտլերի...

Ինչպես հայտնի է, վերջին շրջանում իշխանության հանդեպ քննադատական վերաբերմունք ունեցող գործիչները կամ նույնիսկ քաղաքացիները հայտնվում են որոշակի թիրախավորման տակ։ Ապացույցը թերեւս այսպես կոչված «Հեղափոխության պահապաններ» կիսաահաբեկչական խումբն էր, որը ստիպել էր քաղաքացուն ներողություն խնդրել Նիկոլ Փաշինյանից։ Խմբավորման հետ կապված վարչապետ Փաշինյանն այդպես էլ խիստ հայտարարություն չարեց, խմբի անդամներն էլ կարելի է ասել, մնացին անպատիժ Արդյոք այս իրավիճակը որոշակի դիսկոմֆորտի չի ստեղծում ընդդիմադիր փորձագետների, վերլուծաբանների համար, ովքեր ներկայացնում են իշխանությունների սխալները եւ քննադատում Փաշինյանի վերցրած կուրսը։ Այս առնչությամբ Politik..am-ը զրուցել է քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ։

Մեր զրուցակիցը նշեց, որ որպես պատմաբան կարող է ասել, որ Հայաստանի գործող իշխանություննեը նման խմբակցներ ձեւավորելով, որեւէ նոր բան չեն արել եւ նման խմբակներ եղել են անցյալ դարի քսան-երեսնական թվականներին Բենիտո Մուսոլինիի եւ Ադոլֆ Հիտլերի իշխանության շրջանում ֆաշիստական Իտալիայում եւ ֆաշիստական Գերմանիայում։ Քաղաքագետ Համբարյանը նշեց, որ ինչպես Մուսոլինին եւ Հիտլերն էին ժամանակում հերքում իրենց կապը այդ խմբավորումների հետ, նույն կերպ էլ հիմա էլ ՀՀ իշխանությունները եւ «պարոն Փաշինյանը Բենիտո Մուսոլնինիի եւ Ադոլֆ Հիտլերի շատ արժանի աշակերտն է» այդ առումով,- կարծում է Գագիկ Համբարյանը։

Նա նաեւ հավելեց, որ այդ խուլիգանական խմբավորման հետ դեռ առնչություն չի ունեցել եւ հուսով է չի էլ ունենա, սակայն այն, որ միշտապես ենթարկվում է հարձակումների համացանցով եւ բազմաթիվ ուղղություններում, արժանանալով նույնիսկ ամենավերջին անձնական վիրավորանքների, դա կա եւ դա այս իշխանության ձեռքի գործն է։ Գագիկ Համբարյանը մանրամասնեց, որ իր դեպ ՇՊՀ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի կողմից երկու հայց է ներկայացվել դատական, որոնք իր ունեցած տեղեկությունների համաձայն, կրկին այս իշխանությունների ձեռքի գործն է Գագիկ Համբարյանը նկատեց, որ այս կերպ փորձում են իր բերանը փակել, եւ ամենից զավեշտալին այն է, որ այսօրվա իշխանությունների կողմից ժամանակին հակագիտական անձ որակված Սահակ Մինասյանը այսօր դուրս չի գալիս «ԱՅՈ»-ի շտաբներից, որոնք տեղակայված են Անի թաղամասում եւ Սայաթ Նովա փողոց ում՝ Գյումրիում։

Անդրադառնալով կիսաահաբեկչական խմբակներ ձեւավորելու քաղաքականությանը, բանախոսը նշեց, որ կամ Նիկոլ Փաշինյանն իրոք Հայաստանում կստեղծի նեո-ֆաշիստական վարչակարգ, կամ սա սարսափելի պայթյունի պատճառ կդառնա, որից կտուժեն ոչ միայն գործող իշխանությունները, այլ նաեւ հասարակությունն ընդհանուր առմամբ։

Գագիկ Համբարյանը արձանագրեց, որ դեռ երբեք Հայաստանի հասարակության մեջ չի եղել բացասականի եւ ատելության այսօրինակ գեներացիա։ Նույն Լեւոն Տեր-Պետրոսյանի, նույն Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին հասարակությունն այսքան պառակտված չի եղել։

Քաղաքագետը Փաշինյանի կողմից տարփողված սիրո եւ համերաշխության հեղափոխությունը համարում է ընդամենը բարի կենաց, որի հետեւում ոչ մի վատ իրականություն կա։ Փորձեցինք հետաքրքրվել, թե իսկ ինչ պետք է անեն մարդիկ, քանի որ ակնհայտ է այն, որ իրավապահները կարծես առանձնապես կոշտ քայլերի չեն գնում նման խմբակցների հանդեպ եւ հասարակությունը մնում է անպաշտպան։ Գագիկ Համբարյանը պատասխանեց, որ ինքն անձամբ կողմ է ինքնապաշտպանությանը՝ բոլոր հնարավոր օրինական ձեւերով, ինչպես օրինակ գազային ատրճանակներով, եւ այլ միջոցներով։

Ամփոփելով, բանախոսը նկատում է, որ այս վիճակը կարող է կամ առհասարակ մարդկանց լռեցնել, կամ էլ կխթանի արտագաղթը։