Փաշինյանը ապագայում սրբադասվելու․ նոր իշխանու...

Բոլոր տիպի իշխանությունները, աշխարհի որ երկրում էլ լինեն ունենում են քարոզչամիջոցի կարիք։ Իրենց ձեռքի տակ եղած քարոզչական միջոցներով իշխանությունները փորձում են առավել լավը երևալ հանրության այչքի առաջ, արդրացումներ ներկայացնել իրենց սխալներին և խոսել իրենց հաջողությունների մասին։

Բնական է, որ Հայաստանի նոր իշխանություններն էլ պետք է նույն կերպ վարվեին։ Ի հեճուկս աշխարհի, Հայաստանի բոլոր իշխանությունները մշտապես աչքի են ընկել իրենց «կացնային» քարոզչությամբ, որից կարելի է տպավորություն ստանալ, որ իրենք շատ ցածր կարծիք ունեն իրենց ընտրողների մասին։

Նիկոլ Փաշինյանի իշխանական քարոզչամեքենան, սակայն հատել է բոլոր ռեկորդները։ Նախկինում ցնդաբանություն թվացող շատ թեզեր այսօրվա իշխանությունները շատ հանգիստ առաջ են տանում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթում՝ «Հայկական Ժամանակում» հրապարակվել է Հրազդան քաղաքի բնակչի անունից մի հոդված, որտեղ հոդվածագիրը փառաբանում է Փաշինյանին․«Լավատեսները (բարեբախտաբար շատ են) համոզված են, որ Փաշինյանը ապագայում սրբադասվելու է մեր բարեպաշտ մեծերի կողքին»,ասվում է հոդվածում։

Այսինքն իշխանական քարոզչամեքենան սկսել է Նիկոլ Փաշինյանին «սրբադասելու» պրոցես և փորձում են նրան նրան «աստվածային առաքյալի» կերպար հագցնել։ Հիմա հասկանալի է, թե ինչու՞ էին ամիսներ շարունակ իշխանական ֆեյքերը տարբեր հարթակլներում գրում, որ «Փաշինյանը Հիսուսն» է, որը Աստծո կամքով եկել է փրկելու հայ ժողովրդին։

Այս ամենից ստալինիզմի հոտ է գալիս և բավական տխուր աուռա է ստեղծում «իզմեր» մերժող Նիկոլ Փաշինյանի շուրջ։ Եթե իրապես իշխանական քարոզչամեքենան համարում է, որ հասարակությունը տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում պետք է նման «կուտ ուտի», ապա չարաչար սխալվում են և զուրժ ժամանակ են կորցնում։