Փաշինյանն ընդունեց, որ սխալվել է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․«Այս ընթացքում բազմաթիվ նամակներ եմ ստացել, որոնց հեղինակները պատմել են իրենց վիճակը, ասելով, որ երեխաներ ունեն, բայց այս պահին եկամտի որեւէ աղբյուր չունեն, քանի որ օրավարձով աշխատող են եղել ու կորոնավիրուսի պատճառով հիմա չունեն նաեւ աշխատանք:

Այսօր ընդունեցինք հակաճգնաժամային 9-րդ միջոցառումը, որով միանվագ աջակցություն կցուցաբերենք նաեւ այս խմբի մեր հայրենակիցներին:

Ընդհանուր առմամբ ընդունել ենք 9 հակաճգնաժամային միջոցառում, որոնցից 4-ը տնտեսական աջակցության, 5-ը սոցիալական աջակցության:

Համոզված եմ, այդ միջոցառումները կթեթեւացնեն մեր հարյուր հազարավոր հայրենակիցների հոգսերը՝ ճգնաժամային այս իրավիճակում»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ազգային Ժողովում վարչապետ Փաշինյանը պնդում էր, որ Հայաստանում օրավարձով աշխատող աշխատողներ չկան։

Ըստ էության վարչապետը ընդունել է իր սխալը և ավելին կառավարությունը քայլեր է ձեռնարկում, որպեսզի օրավարձով աշխատող քաղաքացիները կարողանան դուրս գալ ճգնաժամային այս իրավիճակից։