Փաշինյանն իր վարորդի մո­րաքրոջ տղային նշանակե...

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս իր վարորդի մո­րաքրոջ տղային նշանակել է ավտոմեքենաների մաքսազերծմամբ զբաղվող Նորագավիթի մաքսային կետի տնօրեն: 

Հիշեցնենք, որ եր­կու շաբաթ առաջ Փաշինյանն այդ մաքսակետում կար­գադրեց աշխատանքից ազատել դրոշը պատին հենած աշխատակցին, իսկ ավելի ուշ աշխատանքից ազատվեց նաև մաքսատան պետը: 

Վարչապետի վարոր­դի մորաքրոջ տղան նոր Հայաստանում բավական արագ է պաշտոնի բարձրացում ստանում: Ավելի վաղ նա նշանակվել էր օդանավակա­յանի կարգոյի պետ, որը ևս չափազանց եկամտաբեր պաշտոն է համարվում»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: