Փաշինյանին թիմի ներսից կստիպեն հեռանալ․ վարչա...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ոչ ադեկվատ պահվածքը անհարմար դրության մեջ է դրել նաև նոր իշխանության ներկայացուցիչներին։ Փաշինյանի թիմի շատ անդամների կարծիքով վարչապետ Փաշինյանի պահվածքի պատճառով իրենք շատ արագ վարկանիշ են կորցնում և եթե այսպես շարունակվի, ապա կարճ ժամանակ անց հանրությունը կփորձի ազատվել նրանից։ Հատկապես այն դեպքում, երբ Փաշինյանի իշխանությունը ուժեղ ընդդիմություն ունի, որը շատ արագ կարող է մոբիլիզացվել։

Մեր տեղեկություններով նոր իշխանության որոշ ներկայացուցիչներ քննարկում են տարբերակներ հնարավոր զարգացման դեպքում ինչպես չեզոքացնել անցանկալի հետևանքները։ Սցենարներից մեկով վարչապետ Փաշինյանի նման վարքագծի դեպքում թիմի ներսում  մոբիլիզացվում է ազդեցիկ զանգված և վերջնագիր ներկայացնում Փաշինյանին։ Նրանք վստահ են, որ երբ Փաշինյանը կորցնի հանրության վստահությունը, ապա հեշտ կլինի նրան վերջնագիր ներկայացնել։ Այս սցենարով Փաշինյանին կառաջարկեն առանց ցնցման հեռանալ և իշխանությունը թողնել իր թիմակիցներին, որոնք էլ կապահովեն իր անվտանգությունը։ 

Ըստ այս սցենարի կա նաև վարչապետի մի քանի թեկնածու։ Նրանցից ամենահավանակնը ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն է։ նա այս պահին էլ բարձր վարկանիշ ունի և սիրված է հնարության կողմից։ Իշխանությունը Փաշինյանից նրան փոխանցելը չի դիտարկվի հակահեղափոխություն և հանրությունը հանգիստ կտանի այդ հանգամանքը։