Փաշինյանին պետք են կրիմինալ կապերով հարուստ և...

Երեկ ՀՀ վարչապեետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Արսեն Գասպարյանն ու Արամ Ղարիբյանը ազատվել են գլխավոր խորհրդականի պաշտոնից։ Մեկ այլ որոշմամբ Մհեր Սահակյանը ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից։

Փաշինյանը փաստորեն ազատվեց իր թիմի քիչ պրոֆեսիոնալներից։ Արամ Ղարիբյանը նախկինում եղել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդականը: Իսկ մինչ այդ 1991-1992 թթ. – ին աշխատել է «Հայցեմենտ» մեծածախ առեւտրի կազմակերպություն`տնտեսագետ, 1994-1997 թթ.- ՀՀ կենտրոնական բանկում, որպես մասնագետ, գլխավոր մասնագետ, բաժնի պետ, Դրամավարկային քաղաքականության վարչության պետ, 1997-1998 թթ.- ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում` նախարարի տեղակալ, 1998-1999 թթ.- ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում` նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ 2000 թ. –ին Միավորված ազգերի կազմակերպությունում որպես Արեւելյան Թիմորի միավորված ազգերի անցումային կառավարությունում գանձապետարանի ղեկավար, իսկ 2002-2008 թթ.- «ՋԷՆ Խորհրդատվություն» ՍՊԸ` հիմնադիր-տնօրենն է եղել:

Արսեն Գասպարյանը նախկինում ՀՀ ԱԳՆ–ում մի շարք պաշտոններ է զբաղեցրել: 1991– 1993 թթ. եղել է ՀՀ ԱԳՆ Մերձավոր եւ Միջին Արեւելքի վարչության Թուրքիայի բաժնի երրորդ քարտուղարը, 1993–1996 թթ. եղել է ՀՀ ԱԳՆ Մերձավոր եւ Միջին Արեւելքի վարչության Թուրքիայի բաժնի վարիչը: 1992– 1997թթ. եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների ՀՀ պատվիրակության անդամ: 1996–1998թթ. Ա. Գասպարյանը եղել է ՀՀ ԱԳՆ խոսնակը եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետը։

Այս անձիք երբեք չեն հայտնվել սկանդալների կիզակետում, երբեք քննադատության արժանի վարքով աչքի չեն ընկել։ Արել են իրենց գործը, որպես պետական ծառայողներ։ Նրանք նաև լավ էին պատկերացնում պետական համակարգը։

Փոխարենը Փաշինյանն իր թիմում պահում է մերժելի վարքով հայտնի պատգամավոր Հայկ Սարգսյանին։ Մարդ, ով ըստ մամուլի հրապարակումների կարող է կասկածելի վարքով կանանց տանել նախագահական նստավայր, ընկերություն անել քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ, իշխանության ղեկին հայտնվելուց կարճ ժամանակ անց կասկածելի հարստություն դիզել։ Չնայած հասարակական մեծ դժգոհությանը, Փաշինյանը շարունակում է իր թիմում պահել Հայկ Սարգսյանին։

Փաշինյանն իր այս որոշմամբ տվեց այն հարցի պատասխանը, թե իրեն ինչպիսի՞ կադրեր են անհրաժեշտ։ Փաշինյանին պետք են կրիմինալ կապերով հարուստ և կասկածելի կարողությամբ գործիչներ, որոնք կկարողանան օգնել իրեն պահել պետական համակարգը իրենց վերահսկողության  տակ։ Ճիշտ այնպես ինչպես նախկինում էր՝ ՀՀԿ իշխանության ժամանակ։