Փաշինյանին «փեդերով լարել» ցանկացող ակտիվիստի...

Օրերս Politik.am-ը տեղեկացրել էր, որ Փաշինյանի նախկին աջակից, ակտիվիստ Արսեն Նիկողոսյանը տեսանյութ է հրապարակել, որում հայտարարում է, որ Աջափնյակի թաղապետ Գևորգ Բաբայանն արդեն չափն ու սահմանն անցել է․ «Սա արդեն որերորդ դեպքն է, երբ մարդկանց ձեռ անելով է մոտենում, մարդկանց հետ շատ վատ է խոսում։ Մի քանի օր առաջ համալիրի դիմացի մայթին կա ծաղկավաճառ մի մեծահասակ կին, որը հաշմանդամություն ունի։ Ցանկացել են էդ մարդու ստենդը հանեն, փողոցային առևտուր է, դե պարզ է, մարդիկ գնացել են թաղապետարան, ներկայացրել են թղթերը, պատմել են, որ կինը հաշմանդամ է, թաղապետը ձեռ առնելով ասել ՝ հերիք է շահարկեք դա, հերիք է ասեք, որ դուք ինվալիդ եք։ Այդ կինը լացելով դուրս է եկել սենյակից»,-ասում էր ակտիվիստը և պնդում՝ «Փեդերով լարելու ենք Փաշինյանին»։

Երեկ արդեն հայտնի դարձավ, որ քաղաքական հայտարարությունների համար Արսեն Նիկողոսյանին հեռացրել են աշխատանքից։ Նրան աշխատանքից ազատվելու մասին  տեղեկացրել է Կոտայքի մարզում գործող «ԾԻՐԱՆԻ» ԱՅԳԻ-ՌԵՍՏՈՐԱՆ-ի մենեջերը, ով ասել է, որ իրեն կվճարեն ամբողջ ամսվա աշխատավարձը, մեկ ուրիշ տեղ կփորձեն իրեն աշխատանքի հարցով օգնել, բայց Արսենը՝ Կոտայքի մարզում գործող «ԾԻՐԱՆԻ» ԱՅԳԻ-ՌԵՍՏՈՐԱՆ-ում այլեւս աշխատանքի գնալ չի կարող: Այս մասին Արսեն Նիկողոսյանի գրել էր իր անձնական էջում։

Politik.am-ը կապ հաստատեց «ԾԻՐԱՆԻ» այգի-ռեստորանի PR Մենեջեր Աննա Սալոմեի հետ։ Մեր զրուցակիցն ասաց, որ Արսեն Նիկողոսյանին աշխատանքից չեն հեռացրել․ «Ես գիտեմ, որ մեր ռեստորանի մենեջեր Խաչիկն Արսենին առաջարկել է մինչև հունվարի 20 չգալ աշխատանքի, քանի որ անձնական խնդիրներ ուներ և հաճախ էր բացակայում։ Իրեն որևէ մեկը աշխատանքից չի հեռացրել, դա զրպարտանք է մեր ընկերության հասցեին»,-ասաց մեր զրուցակիցը՝ տեղեկացնելով, որ Արսեն Նիկողոսյանն իրենց ռեստորանում մատուցող է աշխատել։