Փաշինյանի վարկանիշը իջել է 37 տոկոս. ընդդիմադ...

Իշխանափոխությունից հետո տարբեր քաղաքական խմբեր տարբեր ժամանակներ սոցիոլոգիական հարցումներ են իրականացնում, որպեսզի հասկանան, թե վարչապետ Փաշինյանը ինչպիսի՞ վարանիշ ունի, ինչպե՞ս են տրամադրված քաղաքացիները Փաշինյանին ընդդիմադիր քաղաքական ուժերին ու գործիչներին:

Փաշինյանին ընդդիմադիր քաղաքական խմբերից մեկի պատվիրված հարցման արդյունքները, ըստ մեր տեղեկությունների պարզ են: Ըստ այդ հարցման արդյունքների վարչապետ Փաշինայնին վստահում է հարցվածների 37 տոկոսը: Բայց այս ցածր վարկանիշը վարչապետի ընդդիմադիր ուժերին դեռ չի ուրախացնում, քանի որ ըստ նույն հարցումների Հայաստանի քաղաքական կյանքում չկան այլ գործիչներ, որոնք 10 տոկոսից ավել վստահություն են վայելում հասարակության շրջանում:

Ստավում է, որ Փաշինյանն այսօր էլ, անգամ նման ցածր վարկանիշով, ամենամեծ վարկանիշն ունեցող քաղաքական գործիչն է: Թե որքան ժամանակ կշարունակվի այս վիճակը դժվար է ասել, բայց վստահաբար կարելի  ասել, որ կարճ ժամանակ անց հանրությունը ենթագիտակցորեն փորձելու է այլ առաջնորդ փնտրել, ումով պետք է փոխարինի Փաշինայնին: