Փաշինյանի թիմակիցը տեղեկություն է տարածում, ո...

Քաղաքացիական գիտակցություն հասարակական կազմակերպության ղեկավար Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձ կատարեց Յութուբ վիդեոհարթակում գրանցված մի քանի կեղծ հաշիվների, որոնք ատելություն են քարոզում և նոր իշխանությունների համար քարոզչություն են իրականացնում։

Սամսոնյանի տեղեկություններով NVO1 յութուբյան հաշիվը և մի շարք այլ հաշիվներ, որոնք կեղծ տեղեկություններ են տարածում և ատելություն քարոզում համակարգում է Շավարշ Սարուխանյանը։

Ֆեյսբուք սոցիալական ցանցում Շավարշ Սարուխանյանի էջում նշված է, որ նա հիմնադրել է NVO1 յութուբյան հաշիվը, որի հետ կցված է ֆեյսբուքյան Nvideo Only1 էջը։ 

Համացանցում բաց աղբյուրներից պարզ դարձավ, որ Շավարշ Սարուխանյանը Փաշինյանի հետ մասնակցել է նաև ռադիոտան գրավմանը՝ 2018 թվականի իրադարձությունների ժամանակ։ 

Փաշինյանի թիմակցի կողմից համակարգվող յութուբյան 8rd էջում տեղեկություն է հրապարակված, որ Կուտոյանից հետո լինելու է (ըստ ակնարկի սպանվելու է) ՀՔԾ նախկին պետ Վահրամ Շահինյանը։