Փաշինյանի նախկին խորհրդականը ադրբեջանական քար...

Հայաստանյան հասարակական-քաղաքական շրջանակներում սորոսականի համարում ունեցող, վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը այսօր հանդես էր եկել «դաստիարակչական» գրառմամբ, մեղադրելով հայաստանյան որոշ քաղաքական շրջանակների այն բանում, որ իրականացրել են նախօրոք պլանավորած քաղաքական ակցիաներ։ Խառատյանը գրել էր, որ հայ-ադրբեջանական սահմանային լարվածության պայմաններում չի կարելի քաղաքական միջոցառումներ անել (իհարկե իր ձեւակերպումները ավելի կոշտ էին, երբեմն էլ՝ ոչ նորմատիվային)։

Սա նույնիսկ կարելի կլիներ համարել «սորոսական անառակ որդու վերադարձը» դեպի ազգային շրջանակներ, եթե իհարկե նրա ղեկավարությամբ գործող վրացահայ «Ալիք.ge» լրատվական կայքում չհրապարակվեր նյութ այն մասին, որ հայկական կողմի կրակոցների պատճառով ադրբեջանական կողմն զոհ խաղաղ բնակչության շրջանում։ Իհարկե, լրագրողական ժանրի կանոնների համաձայն, Խառատյանի ղեկավարած կայքի նյութում հղում է տրված վրացական Interpressnews-ին, որն էլ իր հերթին «ԱՊԱ» ադրբեջանական լրատվական գործակալությանն էր հղում տալիս, սակայն բովանդակային մասով նյութը ամբողջովին հարազատորեն ադրբեջանական լրատվամիջոցի տեսակետն էր արտացոլում, եւ ըստ էության Խառատյանի կայքը եւս ադրբեջանական քարոզչական նյութ է տարածում։