Փաշինյանի մոտ հետապնդման մանիա՞ է․ ինչ է վկայ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց, որը շատերի համար այլ տեսանկյունից քննադատության թիրախ դարձավ, բայց իրականում հայտարարությունն իր մեջ վտանգավոր երանգներ էր պարունակում։ Վարչապետ Փաշինյանը մասնավորապես գրել էր․«Այսօր մեր Արցախ գալիս մի շատ ջերմ միջադեպ տեղի ունեցավ ճանապարհին:

Հաթերք գյուղի մերձակայքում ճամփեզրին դեռ հեռվից մի մարդ նկատեցի՝ որը ձեռքին ինչ-որ բան պահած ակնհայտ սպասում էր իմ մեքենայի մոտենալուն:

Չթաքցնեմ՝ մի պահ նույնիսկ լարվեցի. Արփին ինձ հետ էր մեքենայում ու նստած էր հենց այն կողմում, որ ճամփեզրի մարդն էր կանգնած:

Ու երբ մոտեցանք՝ անսպասելի բան տեղի ունեցավ. մարդը ջուր լցրեց իմ ավտոմեքենայի ետեւից...

Ցավդ տանեմ, եղբայր. ես ո՞նց կարող եմ քեզ հուսախաբ անել: Մենք ո՞նց կարող ենք իրար հուսախաբ անել: Տարբերակ չկա»։

Հայտարարության ընդգծված հատվածը վկայությունն է այն բանի, որ կամ Նիկոլ Փաշինյանը ունի վախեր և համոզված է, որ ցանկացած մարդ կարող է ցանկություն ունենալ իրեն վնասելու, կամ նա հորինել է այս պատմությունը, որպեսզի ազդի ընթերցողների վրա։

Ինչպե՞ս են հոգեբանության մեջ բնորոշվում նման վախերը

Նման վախերը հոգեբանության մեջ հստակ ձևակերպում ունեն։ Դրանք կոչվում են հալածանքային մոլուցք կամ  հետապնդման մանիա։  Հալածանքային մոլուցքը հոգեկան խանգարում է, որի դեպքում հիվանդը մոլուցքային մտքեր ունի հետապնդման մասին ՝ լրտեսելով որոշակի անձի կամ խմբի կողմից: Մարդը համոզված է, որ նրանք ցանկանում են թալանել, բռնանալ, սպանել  կամ այլ կերպ վնասել իրեն: 

Հ․Գ․ Հասարակության համար մտահոգիչ պետք է լինի, եթե պարզվի, որ վարչապետը հորինում է նման պատմություններ։ Նման գործելակերպը հարիր չէ երկրի ղեկավարին և սա ևս խոսում է հոգեբանական խնդիրների մասին, որոնք կարող են  խանգարել երկրի կառավարման գործին և տխուր հետևանքների բերել։