
Սկսված տարին շատ անհանգստություններ եւ մտահոգություններ բերեց ոչ մայն ռուս պաշտոնյաներին։ Մինսկի բժիշկնրը, ըստ տելեգրամ ալիքների հաղորդումների, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մոտ ախտորոշել են նյարդային պոռթկում։ Նրան նշանակվել են հատուկ պրեպարատներ՝ տրանկվիլիզատորներ, եւ խորհուրդ տվել պահպանել հանգստություն։ Այս մասին գրում է ռուսական «Новые Ведомости» թերթը:
Նույն հրապարակման մեջ թերթը անդրադարձ է կատարել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առողջությանը։ Նյարդային խնդիրներ ունի նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կրկին տելեգրամ ալիքների հաղորդման համաձայն, նրա մոտ առկա է սուր նևրոզ եւ նա ևս դիմել է բժիշկների օգնությանը։ Ըստ հրապարակումների, Նիկոլ Փաշինյանին բուժում է Ցոլակ Հակոբյանը՝ Նևրոզների կլինիկայի գլխավոր բժիշկը եւ ՀՀ ԱՆ գլխավոր հոգեւթերապևտը։ Փաշինյանի մոտ ախտորոշվել է «սուր ստադիայում գտնվող նևրոտիկ խանգարում»։ Նրան անհետաձգելի բուժում է նշանակվել։
