Փաշինյանի կառավարության դեմ բողոքի ակցիաների...

Շաբաթներ առաջ Իջևանում իշխանությունների դեմ բողոքի ակցիաների էին դուրս եկել փայտահատները։ Քաղաքում այդ օրերին այնքան լարված էր իրավիճակը, որ ոստիկանությունը ստիպված եղավ Երևանից մեծաքանակ ուժեր տեղափոխել այնտեղ։ Բողոքի ակցիաների ընթացքում եղան վիրավոր ոստիկաններ և քաղաքացիներ։

Իշխանությունները իրավիճակի հանդարտեցումից հետո հայտարարեցին, թե բողոքի ալիքը ուղորդվել է մի քանի անձանց կողմից, որոնք էլ եղել են հիմնական կազմակերպիչները։ Հետագայում իշխանությունները մանրամասններ չներկայացրեցին կազմակերպիչների մասին։

Politik.am-ի իջևանյան աղբյուրների տեղեկացմամբ, Փաշինյանի կառավարության դեմ իրականացվող ակցիաների կազմակերպիչներից մեկը եղել է Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի եղբայրը։ Խանումյանի եղբայրը շարունակում է ապրել Իջևանում և ըստ մեր աղբյուրի փայտի բիզնեսով է զբաղվում։