Փաշինյանի այցը ԱՄՆ բյուջեի վրա արժեցել է 400...

Կոնստանտին Տեր-Նակալյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Գժուկնե՛ր ու ոչ այնքան գժուկնե՛ր, երեկ բոլորդ տեսաք, որ Նոլիկը Գյումրիից թռավ Լոս, բայց ոչ մեկիդ չզարմացրե՞ց, որ այս անգամ ռազմահայրենասիրական-պոպուլիստական լուսանկարներ չհրապարակվեցին, թե ինչպես է ինքը ու հետի 14 հոգին հերոսաբար թռնում էկոնոմ դասով։

Նման լուսանկարներ չկան ու չեն լինի, որովհետև նոլիկենք, ըստ օդում կախված խոսակցությունների, թռել են չարթերով, ընդ որում՝ շատ թանկ չարթերով։ Երկու իրար հետ որևէ կապ չունեցող աղբյուրից ինձ էսօր ասել են, որ էդ վոյաժը բյուջեի վրա արժեցել է ոչ ավել, ոչ պակաս՝ 400․000 (խմբ․ 200 մլն դրամ ) դոլար։

Հասկանո՞ւմ եք, ժողովրդի իշխանության թավշյա հետույքները գնալով ավելի բծախնդիր են դառնում կոմֆորտի հարցում ու էլ չեն կարող իրենց թույլ տալ սովորական մարդկանց պես սովորական ինքնաթիռներով թռնել։ Ի դեպ, Գյումրիից ուղիղ ԱՄՆ չվերթ չկա, նրանք Եվրոպայով են ԱՄՆ հասնելու ու այն հանգամանքը, որ լրագրողներ են գործուղվել հետները, դեռ ոչինչ չի նշանակում։ Հո Ազատություն ռադիոկայանը չի՞ ներկայացնելու իրողությունը, որ Նոլիկի վոյաժների ծախսերը գնալով ավելի շատ նոլիկներ են հաշվում։

Բայց դուք, սիրելի գժուկնե՛ր ու ոչ այնքան գժուկնե՛ր, մի շեղվեք ու ոչխար պահեք։

Հ․Գ․ Կանխազգալով որոշ տխմար առարկություններ, ասեմ․․․

- Այո՛, ես Սերժիի Ժամանակ էլ էի սենց անհարկի ծախսերի մասին խոսում

- Ո՛չ, դա նորմալ պրակտիկա չէ ու օրինակ Սինգապուրի վարչապետն ու նախարարները, որոնք մի քանի օրից գալու են ՀՀ, գալու են սովորական չվերթով։