Փաշինյանի աներորդին պատգամավոր դառնալուց հետո...

Մինչ ընդդիմադիրները շարունակում են դժգոհել, որ երկրում կան բազմաթիվ սոցիալտնտեսական խնդիրներ կյանքը շարունակում է առաջ գնալ ու ամրապնդվում են իշխանական ընտանիքի անդամների ֆինանսական հնարավորությունները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդին օրինակ պատգամավոր դառնալուց հետո հասցրել է երկու տարբեր մեքենաներ գնել։ Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հայտարարագրի Հրաչյա Հակոբյանը պատգամավոր դառնալուց հետո 2 800 000 դրամով գնել է HYUNDAI SONATA 2.4 մակնիշի մեքենա և 2 000 000  դրամով BMW X5 4.6 IS մակնիշի ավտոմեքենա։ Մինչ պատգամավոր դառնալը Հրաչյա Հակոբյանը ունեցել է ևս երկու մեքենա՝ BMW X5 4.6 IS և ISUZU AXIOM 3.5 I։ Պատգամավորը հարկային տարվա  ընթացքում վաճառել է ISUZU AXIOM 3.5 I և մեկ BMW X5 4.6 IS, յուըրաքանչյուրը 2 մլն դրամ։ Մյուս BMW X5 4.6 IS-ը ևս հարկային տարվա ավարտին իրեն չի պատկանել, բայց այս մեքենան նա ըստ ամենայնի նվիրել է և ոչ վաճառել, քանի որ վաճառքի արժեք նշված չէ հայտարարագրում։

Նկատենք, որ պատգամավորը ունի նաև երկու բնակարան և մեկ հողամաս։ Հրաչյա Հակոբյանի դրամական միջոցները կազմել են 8 500 000 դրամ։

Հիշեցնենք, որ սա 2018 թվականի հայտարարագիրն է, իսկ 2019 թվականի տվյալները դեռևս չեն հրապարակվել։