Փաշինյան ընտանիքի՝ ուռճացած կազմով ճամփորդութ...

Վարչապետի Վիետնամ-Սինգապուր այցի մասին շատ խոսվեց, և դրանում հիմնականն այն էր, որ այցն անարդյունք էր։ Միայն Հայաստանի հերթական ղեկավարի անունով անվանակոչվեց սինագպուրյան հերթական խոլորձի տեսակը։ Այդ «համահայկական նվաճման» համար էր երևի վարչապետի պատվիրակությունը այդչափ ընդլայնված կազմը։

Լուսանկարում երևում է, որ վարչապետի հետ մեկնել է ոչ միայն կինը, այլև կնոջ մամուլի խոսնակը, չնայած որ վարչապետի խոսնակը ևս պատվիրակության կազմում էր։

Բազմիցս ենք անդրադարձել վարչապետի և իր տիկնոջ շրջագայություններին և ինչպես երևում է՝ «հեղափոխական» ղեկավարները, որոնք ժամանակին քարը քարի վրա չէին թողնում հարկատուների հաշվին ավելորդ մեկ հոգու մուտքը պատվիրակության կազմ, իրենք արդեն սովորություն են դարձրել իրենց հետ տանել վարսավիր, դերձակ, կոշկակար և տիկնոջ խոսնակ։ Չմոռանանք նշել՝ հարկատուներիս հաշվին։