«Գույք՝ պարտքի դիմաց»․ Փաշինյանը կյանքի կկոչի Քոչարյանի ծրագիրը

Ներկայումս Երևանի ՋԷԿ-ի պարտքը «Գազպրոմ Արմենիային» կազմում է 15 մլրդ դրամ, բայց այս պահին ակտիվ բանակցություններ են ընթանում, և շատ հնարավոր է՝ մոտ ժամանակներում այդ պարտքի հարցը լուծվի: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:

«Երևան ՋԷԿ»-ին պատկանող որոշակի պետական միջոցներ կան, օրինակ՝ բարեգործական ծրագրերով իրականացված գազատարներ, որոնք «Գազպրոմին» փոխանցվել են անհատույց օգտագործման, դրանց վաճառքը կձևակերպվի, և պարտքի մարում կլինի»,- ասել է  նախարարը:

Նախարարի պաշտոնակատարի հայտարարությունից կարելի է հասկանալ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պատրաստվում է իրականացնել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին իրականացված ծրագիրը՝ «գույք՝ պարտքի դիմաց»։ Փաշինյանի կառավարությունը պատրաստվում է Հայաստանի սեփականություն հանդիսացող գազատարը վաճառել ռուսական կողմին։

Այստեղ անհասկանալին այն, որ ժամանակին «գույք՝ պարտքի դիմաց» ծրագրի ամենաակտիվ քննադատներից մեկը հենց Նիկոլ Փաշինյանն էր։Հիմա փաստերն նա իր քննադատած ծրագրի շարունակականությունն է ապահովում։

Իհարկե վարչապետ Փաշինյանի պաշտպանները կարող են ասել, որ խոսքը մեծ բանի  մասին չէ։ Այո, նրանք գուցե ճիշտ են։ Խնդիրն այն է, որ նախկին իշխանությունները մեծ բաներն արդեն տվել են Ռուսաստանին, եթե հիմա լիներ մեծ բան՝ վստահաբար կարելի է ասել, որ դա էլ կտրվեր ռուսական կողմին։ Միայն թե «մեծ եղբայրը» գոհ մնա։

Այս թեմայով