Փաշինյանի կառավարության նախարարը կպահանջի՞ Ռո...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում Դավիթ Սանասարյանը, Արմեն Գրիգորյանը, Արայիկ Հարությունյանը միակ պաշտոնյաները չեն, որոնք իրենց նախկին գործունեության ընթացքում «պայքարել» են բռնապետական Ռուսաստանի Դաշնության դեմ։

Պարզվում է՝  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ևս թունդ «պայքարել» է բռնապետական Ռուսաստանի դեմ։ Հակոբ Արշակյանը այնքան է տարված եղել ՌԴ ներքին հարցրեով, որ մասնակցել է անգամ ՌԴ-ում առկա քաղբանտարկյալների ազատման համար կազմակերպված բողոքի ակցիաների։

Հետաքրքիր է՝ հիմա՞ էլ Հակոբ Արշակյանը պատրաստ է դուրս գալ փողոց և պահանջել ՌԴ իշխանություններից ազատ արձակել քաղբանտարկյալներին։ Կամ գուցե իր ռուս գործընկերոջ հետ հանդիպման հետ նման հարցր բարձրացնի։

Բայց առավել հավանական է, որ Հակոբ Արշակյանը ոչինչ էլ չի անի։ Իրականում, Արշակյանը, ինչպես Փաշինյանի թիմի շատ անդմաներ, պոպուլիստ է։ Նրանք «հակառուս» էին, քանի որ այդ ժամանակ դա էր ակտուալ, և արևմտյան ֆոնդերը դրա համար էին փող տալիս, իսկ հիմա նա պետական պաշտոն է զբաղեցնում և եթե համարձակվի խոսել ՌԴ-ում առկա քաղբանտարկյալների մասին, ապա շատ արագ կկրոցնի  իր եկամտի միակ աղբյուրը՝ պաշտոնը։