Պարզաբանում՝ խաղաղ պայմաններում զոհված զինծառ...

Օգոստոսի 29-ին ՀՀ կառավարության վարչական շենքի առջև՝ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի բողոքի ակցիայի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ վերջիններիս որդիների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքերի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: Այս մասին հայտնում  են ՀՀ քննչական կոմիտեիտեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ 

Ընդ որում, հարկ ենք համարում  նշել, որ որոշ գործերով տուժողների իրավահաջորդները  բողոքներ են ներկայացրել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Երեկ՝ օգոստոսի 29-ին բարձրացված հարցերի կապակցությամբ՝  ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում կատարվել է ընդունելություն: