Պարսից ծոց է մուտք գործել երկրորդ բրիտանական...

Իրանը բողոք է հայտնել Պարսի ծոցում բրիտանական երկրորդ ռազմանավի հայտնվելու կապակցությամբ:

Պաշտոնական Թեհրանը «սադրանք» է անվանել Պարսից ծոցում համաեվրոպական պարեկային ծառայություն իրականացնելու և նավթ փոխադրող լցանավերի անվտանգությունը երաշխավորելու Լոնդոնի առաջարկը:

Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ Duncan ականակիրը միացել է Montrose հածանավին և պետք ապահովի բրիտանական դրոշի ներքո նավարկող տանկերների անվտանգությունը:

Իրանի կառավարության խոսնակ Ալի Ռաբիեին ասել է, որ «եվրոպական ռազմանավերի մուտքը Պարսից ծոց թշնամական ուղերձ է»:

«Մենք շարունակում ենք առկա ճգնաժամը դիվանագիտական եղանակով կարգավորելու փորձերը, բայց միաժամանակ մենք համոզված ենք, որ Նորին Գերազանցության ռազմական նավատորմը պետք է պաշտպանի բրիտանական տանկերների անվնաս անցումը Պարսից ծոցով», - ասել է Բրիտանիայի նորանշանակ պաշտպանության նախարար Բեմ Ուոլեսը: