Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհը մարել են

Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհը մարվել է, ներկա պահին կառուցվածքների վրա շարունակում են ջուր լցնել, հայտնում է Figaro պարբերականը: Ավելի վաղ հաղորդվել էր հրդեհի տեղայնացման մասին:

«Մենք շարունակում ենք հետեւել մնացած օջախներին եւ հովացնել տաք կառուցվածքները, այդ թվում՝ կրող, որպեսզի կրակը չվերականգնվի»,- հայտարարել է  Փարիզի հրշեջների ներկայացուցիչ Գաբրիել Պլյուսը: