Պարգևատրում չեմ ստացել, ավելին` այլևս չեմ ստա...

«Սև ուժերին սպասարկող մամուլում տեղ գտած հրապարակումերին ի պատասխան հայտարարում եմ , որ պարգևատրում չեմ ստացել: Ավելին` այլևս չեմ ստանալու: Այսուհետ բոլոր նման հրապարակումները ստահոդ են և ձեզ, իմ հարգելի Լոռեցիներ, ապակողմնորոշելու և իմ նկատմամբ բացասական ֆոն ստեղծելու համար են: Ինձ համար Լոռու մարզպետի բարձր պաշտոնը զբաղեցնելը պատիվ է և պատրաստ եմ առանց աշխատավարձի ծառայել մեր մարզին:
Սիրում եմ բոլորիդ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը` անդրադառնալով երեկ լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը, որի հաղորդմամբ` մարզպետը և մարզպետարանի մյուս աշխատակիցները նորից պարգևատրվել են: 

Մամուլի հրապարակման մեջ տեղադրված էր նաև մարզպետարանից ստացված պատասխանը, ըստ որի պարգևատրումը եղել էր առաջին եռամսյակի արդյունքերով: Ղուկասյանը մեկնաբանություններում նշել է, որ լրատվամիջոցին տրամադած պատասխանը նախորդ պարգևատրմանն է վերաբերվում:  Կից ներկայացնում ենք այն`62486685_2509715132406819_3697221072324657152_n