Պարենային ապրանքների համաշխարհային գները փետր...

Փետրվարին՝ պարենային ապրանքների համաշխարհային գները չորս ամսվա ընթացքում առաջին անգամ նվազել են: Պատճառն այն է, որ կտրուկ նվազել են բուսական յուղերի արտահանման գները, կապված այն տագնապների հետ, որ կորոնավիրուսի (COVID-19) բռնկման հետևանքով համաշխարհային պահանջարկը կնվազի:

Պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, փետրվարին կազմել է միջինը 180.5 նիշ, ինչը 1.0 տոկոսով ցածր է նախորդ ամսվա համեմատ, սակայն 8.1 տոկոսով բարձր մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածի համեմատ:

ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը հունվարի համեմատ նվազել է 10.3 տոկոսով: Սա հետևանք է այն բանի, որ արմավենու յուղի միջազգային գինը, Մալայզիայում ակնկալվող արտադրանքի մեծ ծավալների, ինչպես նաև Հնդկաստանում ներմուծման պահանջարկի ժամանակավոր նվազման և կորոնավիրուսի տարածման վտանգների ֆոնին`էապես նվազել է:

 ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն