«Պապ թագավորը գալուբոյ է եղել»․ Վարդան Ղուկաս...

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև Մել Դալուզյանի մասին ֆիլմի ֆինանսավորմանը։ Պատգամավորը ևս դեմ էր և կտրուկ հայտարարություններ արեց։

«Մենք օլիմպիական չեմպիոններ ունենք, ավելի լավ կերպարով մարդիկ ունենք: Եթե մեկը Եվրոպայի չեմպիոն է եղել, դա չի նշանակում, որ իր վատ, խայտառակ ապրելակերպը, որ թողել գնացել է Գյումրիից, դրա համար 20 մլն փող տա՞ն: Անդրանիկ զորավարի համար ֆիլմ հանեք, Վարդան Մամիկոնյանի համար ֆիլմ հանեք, հանեք մեր նախնիների, սրբերի համար, էս ո՞ւմ համար եք գումարներ տալիս, էս ո՞վ է իրավունք տվել էդ խայտառակ ֆիլմերին փող տալ: Հետո Պապ թագավորից են խոսում, Պապ թագավորը գալուբոյ է եղել, խայտառակ, էդպիսի կերպարը պետք է հանել ազգի միջից, Տրդատ թագավորին թողել եք… հետո Պապ թագավորը Ներսես կաթողիկոսին թունավորեց, դուք դրա կերպարը վերցնում եք օրինակելի կերպա՞ր, թողնում եք Տրդատին, Տիգրան Մեծին, Աշոտ ողորմած Բագրատունուն, էդքան բարեպաշտներ ենք ունեցել, դուք դրանց թողել եք, ընկել եք էդ սատանեքի հետեւի՞ց»,- նշեց ԲՀԿ-ականը:

Լրագրողները հետաքրքվեցին, թե նա որտեղից է եզրակացրել, որ Պապ թագավորը միասեռական է եղել։ Ի պատասխան՝ Վարդան Ղուկասյանն ասաց․ «Բացեք Հայոց պատմություն, Փավստոս Բուզանդ»: