Պահանջում ենք 13 տարի չստացած փոխհատուցումը....

Նախկին օդաչուները կառավարության շենքի մոտ մասնակցում են արդեն ավանդական դարձած ամենշաբաթյա բողոքի ակցիային: Տարիներ շարունակ աշխատելով լսողություն ենք կորցրել, հաշմանդամ դարձել, պետությունը պարտավոր է մեզ փոխհատուցում տալ, բայց 13 տարի մի լումա չենք ստացել` նշում են նրանք.

«Այն մարդիկ` օդաչուները, ավիատեխնիկները, ովքեր տարիներ շարունակ պետական առաջադրանքով թռիչքներ են կատարել են և հիմա երկրորդ կարգի հաշմադամ են դարձել, նրանց պետությունը պարտավոր է տեր կանգնել և փոխհատուցում վճարել: 2016 թվականի սեպտեմբերի 1-ին արգելեցին փոխհաատուցման վճարումը: Մենք` հաշմանդամներս պահանջում ենք վերականգնել փոխհատուցման վճարումը» - նշեց երկրորդ կարգի հաշմանդամ Մայլյան Վանիկը:

Այցիային մասնակցում են նաև պետական առաջադրան կատարելու ժամանակ մահացած օդաչուների ծնողները: