Քիչ առաջ բերման 6-րդ վարչությունը բերման ենթարկեց «Ադեկվադ» կուսակցության անդամ Արթուր Դանիելյանին և միաբանության մի քանի այլ անդամների՝ Կոնստանտին Տեր-Նակալյանին, Ազատ Ադամյանին և Գրիգոր Մինասյանին։
Politik.am-ի իշխանական աղբյուրների փոխանցմամբ կառավարության բարձրաստիճան մի ներկայացուցիչ կապ է հաստատել ոստիկանության պետի ժ/պ-ի հետ և պահանջել, որպեսզի օրենքի շրջանակում ելք գտնեն և Արթուր Դանիելյանին նախատեսվածից ավել պահեն անազատության մեջ, քանի որ նա վարչապետ Նիկոլ Փաշինյանին «մայր» է հայհոյել, երբ ոստիկանության դիմակավորված աշխատակիցները բերման էին ենթարկում իրեն։



