«Օրենքով գողերի» պես խելոք մարդիկ աշխարհի տակ...

Հնարավո՞ր է Հայաստանում աշխատել՝ առանց կրիմինալի, «օրենքով գողերի» հետ համագործակցելու: ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանը SHANTNEWS.am-ի հարցին պատասխանելով՝ նախ նշեց, որ Հայաստանում կրիմինալ չկա, ապա հավելեց.

««Օրենքով գողերի» պես խելոք մարդիկ աշխարհի տակ չկան, ամենախելոքը «օրենքով գողերն» են»:

Հարցին՝ իրենց հետ համագործակցե՞լ է, նա պատասխանեց.

«Ես իրանց հետ չեմ համագործակցում, ընդհանրապես վերջին 10 կամ 15 տարիներին որևէ մեկին չեմ էլ տեսել»:

Ճշտող հարցին՝ գործի բերումով երբևէ առնչություն ունեցե՞լ է նրանց հետ, Ղուկասյանն ասաց.

«Երբևէ գործի բերումով՝ ոչ, չեմ ունեցել, բայց որը որ ճիշտ ապրելակերպ ունի, ոչ թե մարդկանց գլխին սարքել, օջախները քանդել, ով որ քյասիբին տեր է, տիրություն է անում, էդպիսի մարդկանց դուք չե՞ք հարգում: Բոլորս էլ հարգում ենք»: