Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Video. Գագիկ Ծառուկյանը ճանապարհել է Օլիմպիական խաղերի մասնակից մեր մարզիկներին

Video. Գագիկ Ծառուկյանը ճանապարհել է Օլիմպիական խաղերի մասնակից մեր մարզիկներին

gagik-tzarukyanՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Ռիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած հայ մարզիկներին եւ նրանց մարզիչներին։

«Այսօր աշխարհը պայքարում է իր երկրի հզորությունը ցույց տալու համար, իր երկրի դրոշը բարձրացնելու, աշխարհին ներկայանալու համար։ Նույն պայքարի մեջ նաեւ մենք ենք։ Ամեն ինչ անում ենք, որ մեր մարզիկները մեր երկրի պատիվը բարձր պահեն։

Օլիմպիական խաղերին մասնակցում ենք 33 մարզիկով, ինչի համար շատ ուրախ եմ։ Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել բոլոր մարզիկներին այս 4 տարվա քրտնաջան աշխատանքի համար։ Արդեն հասունացել է պահը, եւ ժամանակն է, որ մեր ազգին ուրախացնենք օլիմպիական ոսկե մեդալով։ Ես գիտեմ, որ մեր մարզիկներն իրենց ազգի արժանապատվությունը, երկրի հեղինակությունը բարձր պահելու համար ամեն ինչի ընդունակ են։ Հաղթանակն առջեւում է, միայն պետք է համարձակ դուրս գալ մրցահարթակ։ Ամբողջ ազգն է ձեզ սպասում, ես ձեր կողքին եմ։ Ունենք 33 մասնակից, ու ես հավատում եմ, որ նրանցից առնվազն 20-ը կարող են լինել մեդալակիր»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։

ՀԱՕԿ նախագահի հետ հանդիպմանը ներկա էին Հայաստանի բռնցքամարտի օլիմպիական թիմը Կարեն Աղամալյանի գլխավորությամբ, օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորած հունահռոմեականների օլիմպիական թիմը, ազատ ոճայիններից ներկա էր միայն Գառնիկ Մնացականյանը՝ հավաքականի մարզիչ Արայիկ Բաղդադյանի հետ: Թիմի մյուս անդամները Վրաստանում են, աթլետներից ներկա չէր միայն Ամալյա Շառոյանը (արտագնա հավաքի է)։ Հանդիպմանը ներկա չէին մարմնամարզիկները. այս օրերին Հակոբ Սերբոյանի գլխավորած թիմը գտնվում է Վրաստանում՝ ուսումնամարզական հավաքի։ Մարմնամարզիկների ներկայացուցիչը Օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանն էր։ Հանդիպմանը ներկա չէին նաեւ ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը եւ հրաձիգ Հրաչ Բաբայանը։ Երկու օլիմպիականներն էլ Օլիմպիական խաղերին պատրաստվում են Հայաստանից դուրս։

Դիտվել է 2,534 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy