Օձուն-Վանաձոր ճանապարհին քարաթափում է տեղի ու...

Հուլիսի 6-ին, ժամը 04:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզում Օձուն-Վանաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել է, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Օձուն-Վանաձոր ավտոճանապարհի 29-րդ կմ-ին հարակից ժայռից տեղի է ունեցել քարաթափում. մոտ 22 ժայռաբեկոր (2 խմ) ընկել և միակողմանի փակել է (մոտ 1x10 մետր) ավտոճանապարհը:

Փրկարարները հեռացրել են քարերը, ավտոճանապարհը երկկողմանի բացվել է: