Oֆշորայինից շատ պետք չի վախենալ. Գալուստ Սահակյան

գալուստ սահակյանԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել, որ ՀԷՑ-ի գործարքը Հայաստանի նկատմամբ Սամվել Կարապետյանի դրսևորումն էր:

ԱԺ նախագահն անդրադառնալով, այն հանգամանքին, որ ՀԷՑ-ը գնած ընկերությունը գրանցված է օֆշորային գոտում, ասել է.« Իսկ օֆշորայինից շատ պետք չի վախենալ, սա այն դեպքը չէ, որ անհատների մեջ կարող են մարդիկ փախչել, որովհետև եթե նայեք մեր ընդհանուր օրենսդրությունը, պայմանագիրը, վերահսկողության մեխանիզմներն այնպիսին են, որ որևէ մեկը չի կարող անհեթեթ կերպով ձախողել իրավիճակը: Ով ձախողվեց, նա կպատժվի, կտուժի»:

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը ռուսական Ինտեր ՌԱՕ ընկերությունից գնեց «Տաշիր» գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանը:

Դիտվել է 784 անգամ
 


Այս թեմայով