«Նուբարաշեն»-ում 644 գրամ քաշով կանեփանման զա...

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունիսի 17-ին հիմնարկի արտաքին տարածքի զննության արդյունքում հայտնաբերել և առգրավել են ընդհանուր 644 գրամ քաշով կանեփանման զանգված, տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

Նույն օրը ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ժամը 15։30-ի սահմաններում զննության են ենթարկել դատապարտյալ Մ. Տ.-ի անվամբ քաղաքացի Վ. Ս.-ի կողմից բերված հանձնուքը։

Զննության արդյունքում հայտնաբերվել է բջջային հեռախոսի բաժանորդային քարտ, որը թաքցված է եղել սրբիչի մեջ։ Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։