«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հերթով են քնում

ք«Խմբագրություն զանգահարած անձը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի «բնակիչներից» է: Նա մեզ առաջարկում է այցելել կալանավայր և տեսնել, թե ինչ անմարդկային պայմաններում են իրենք ապրում: Մի խցում 10-15 հոգի են, թեև քնելու տեղերը մոտ երկու անգամ պակաս են՝ հերթով են քնում: «Այս շոգին ջուրը վրաներիցս գնում է»,- պատմում է դատապարտյալը, իսկ խցում բոլորը ծխում են, լողանալու հնարավորություն էլ չկա: Բուժմասի զուգարանում «խոլերա» կարելի է ընկնել: Բայց դա էլ ոչինչ՝ «անկողինները կեղտոտ են, տառականները վխտում են՝ ապրում ենք խավարասերների հետ միասին»,- ասում է զանգահարողը: «Հասկացանք, որ պատիժ ենք կրում, բայց սա պատիժ չէ՝ խոշտանգում է, կոնվենցիաներով արգելված»,- բողոքում է օրենքներից ու կոնվենցիաներից լավատեղյակ զրուցակիցս:

 

Երկարատև տեսակցությունների թույլ են տալիս միայն երկու չափահասի. «Եթե երկու երեխա ունես, ապա նրանք պետք է հերթով այցելեն հայրիկին, մի անգամ՝ մայրիկն ու մի երեխան, մի քանի ամսից՝ մյուսը»: Եվ այդ վիճակի մեջ մեղադրում է «բերդի պետին»՝ Ռուբիկ Ստեփանյանին, ով նախկին ոստիկան է՝ Կոտայքի նախկին ոստիկանապետն է եղել, ապա հեռացվել է աշխատանքից եւ 6 տարի կադրերի ռեզերվում լինելուց հետո անսպասելիորեն նշանակվել է Հայաստանի ամենամեծ ու ամենաբարդ կալանավայրի ղեկավար: «Ինչու պետք է ոստիկանը նշանակվի կալանավայրի պետ,- հարցնում է դատապարտյալը եւ վրդովվում:- էդ դեպքում ինչո՞ւ կալանավայրերը ժամանակին հանեցին ոստիկանության համակարգի կազմից, որ մարդկանց ծեծելու-խոշտանգելու պրակտիկան վերանա»»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ <Հրապարակ> օրաթերթի այսօրվա համարում։

Դիտվել է 99 անգամ
 


Այս թեմայով