Գագիկ Ծառուկյանը աջակցությամբ ևս մեկ միջազգային միջոցառում Հայաստանում

gagikՍկաուտական համահայաստանյան բանակումը, որը մեկնարկել էր մեկ շաբաթ առաջ, ավարտին է մոտեցել: Հայաստանից ու աշխարհի 15 երկրներից Բյուրականի բանակավայրում համախմբված ավելի քան 250 սկաուտ 7 օր շարունակ ոչ միայն նոր կապեր է հաստատել, այլև հասցրել է ճանաչել Հայաստանն ու հայկական մշակույթը: Համահայաստանյան բանակումի ընթացքում այս տարի առաջին անգամ իրականցվել է ՙՆոյի երկիր՚ միջազգային ծրագիրը, որը կյանքի է կոչվել Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամնի հովանավորությամբ: Նպատակը արտերկրում բնակվող սկաուտներին Հայաստանը ճանաչելու հնարավորություն ընձեռելն էր:

Վստահաբար կարելի է փաստել, որ Գագիկ Ծառուկյանի այս աջակցության շնորհիվ Հայաստանը աշխարհում էլ ավելի մեծ ճանաչում ձեռք բերեց: Նման ծրագրերը օգնում են մեր երկիրը պրոպագանդել տարբեր երկրների և ժողովուրդների մեջ:

 


Այս թեմայով