«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի նոր մեկուսարաննե...

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի նոր մեկուսարանների մոդուլներն արդեն տեղում են։ Այս մասին հաղորդագրություն է տարածվել հիվանդանոցի ֆեյսբուքյան էջում։

«Կառուցվող նոր մեկուսարանների բոլոր 14 մոդուլները արդեն տեղում են։

Ավարտին են մոտենում մոնտաժման աշխատանքները։

Մոդուլային ենթակառուցվածքները ունեն օդափոխության, ջեռուցման, հակահրդեհային ազդարարման և ինտերնետ կապի համակարգեր»,- ասված է հաղորդագրության մեջ։