Նորոգվում է Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմե...

Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ նորոգվում է Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում գտնվող ստորգետնյա հետիոտնային անցումը:

Պատերի նոր երեսպատում, ջերմամեկուսացում, աստիճանահարթակների վնասված սալիկների թարմացում: Հաշմանդամություն ունեցող անձանց համար էլ կկառուցվի թեքահարթակ:

Նորոգվում է նաև մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարան տանող անցումը: