Չինաստանի Յունան նահանգում մի մարդ մահացել է հանտավիրուսից։ Այս մասին գրում է Չինաստանի ազգային անգլալեզու օրաթերթը՝ Global Times-ը։
Կայքը գրում է, որ այդ մարդը ավտոբուսով Յունան նահանգից ուղևորվում էր Շադոնգ նահանգ՝ աշխատանքի։ Հանտավիրուսի նրա թեստը դրական է եղել։ Մյուս 32 ուղևորները նույնպես թեստ են հանձնել։
Օրթոհանտավիրուսները կամ հանտավիրուսները վիրուսների ընտանիք են, որոնք տարածվում են հիմնականում կրծողների կողմից և կարող են դրսևորվել բազմաբնույթ կլինիկական ախտանիշներով։