Նոր սիրատոչոր դրսեւորումներ Մոսկվա-Բաքու հարա...

Ինչպես հայտնի է, Բաքվում ընթանում էր Կրոնական առաջնորդների երկրորդ գագաթնաժողովը։ Այն հերթական առիթն էր Ադրբեջանի համար, հայտարարելու, որ Ադրբեջանը աչքի է ընկնում որպես բազմամշակութային, բազմակրոն երկիր, որտեղ բոլոր կրոնների ներկայացուցիչները, բոլոր մշակույթների կրողները խաղաղ գոյակցում են։

Պարզ ասած, Բաքուն հերթական շոու-ակցիան էր իրականացնում իր խաղաղասիրության, մարդասիրության եւ այլ վեհ արժեքներ ունենալը գովազդելով։ Հատկապես ուշագրավ էր Ռուսաստանի եւ Ռուս Ուղղափառ եկեղեցու պահվածքը։

Ի դեպ, այս տարի լրանում է Ադրբեջանի կրոնական առաջնորդ, Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ, շեյխ-ուլ-իսլամ Ալլահշյուքուր Փաշազադեի ծննդյան 70 ամյակը։ Այս առիթով նրան շնորհավորել էր Վլադիմիր Պուտինը։

Գագաթնաժողովին ռուսական կողմը ներկայացված էր ՌՈՒԵ առաջնորդ Կիրիլ պատրիարքի մակարդակով, եւ ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահ Իլյաս Ումախանովի մակարդակով, ում եւ պատիվ էր ընձեռնվել գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ ընթերցել Պուտինի շնորհավորական նամակն ու բարի գործեր կատարելու մեջ աչքի ընկնելու համար շնորհված մեդալի պարգեւատրման հրամանագիրը։ Կրեմլը չափազանց շռայլ էր գտնվել ներկայացնելու համար Փաշազադեի բարի գործերը, առաքինությունները, որոնք իհարկե, վերաբերում էին միայն ռուս-ադրբեջանական հարաբերություններին։

Սակայն ոչ ամենեւին դրանք կարող են լինել համամարդկային նշանակության, քանի որ Փաշազադեն ընդգծված հակահայ է։ Չափազանց ուշագրավ էր նաեւ Բաքվի ռեւերենասը ուղղված Պուտինին՝ ռուսական եկեղեցու միջոցով։ Վերակառուցումից հետո վերաբացվեց անցյալ դարասկզբին դեռ կառուցված պրավոսլավ եկեղեցին Բաքվում, որը օծեց անձամբ Կիրիլ պատրիարքը։

Էլ ինչ կարելի է սպասել նման ռեւերանսից հետո, երբ Ռուսական պատրիարքն ինքն է այդ օծմամբ հաստատում անուղղակի կերպով, որ բոլոր մշակույթների կրող ու կրոնների դավանողները խաղաղ գոյակցում են։ Իսկ այդ դեպքում մոռացվում է այն, որ Ալիեւները ընդգծված խիստ քաղաքականություն են վարում ազգային այն փոքրամասնությունների հանդեպ, որոնք քիչ թե շատ փորձում են ինքնուրույնանալ։