Հայաստանն արդեն նոր Սահմանադրություն ունի. որ դրույթները միանգամից ուժի մեջ կմտնեն

1441010243-6173«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոր Սահմանադրության նախագիծը երեկ հրապարակվեց «Պաշտոնական տեղեկագրի» հատուկ թողարկմամբ: Այսինքն՝ Հայաստանն արդեն նոր Սահմանադրություն ունի: Այսօրվանից մեր երկիրն անցում է կատարում խորհրդարանական կառավարման համակարգին: Իհարկե, նոր Սահմանադրության ոչ բոլոր դրույթներն են միանգամից ուժի մեջ մտնելու: Մասնավորապես, նոր Սահմանադրության 1-ից 3 գլուխները, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին եւ հիմնարար ազատություններին, այսօրվանից ուժի մեջ կմտնեն: Իսկ կառավարման համակարգին վերաբերվող գլուխները, որոնք ներառված են Սահմանադրության 4-րդ, 5-րդ եւ 6-րդ գլուխներում, ուժի մեջ կմտնեն աստիճանական կարգով: Դրանց մի մասը ուժի մեջ կմտնի 2017 թվականի Աժ ընտրություններով՝ նոր խորհրդարանի կազմավորվելուց հետո: Կառավարության լիազորությունները նախատեսող հոդվածները ուժի մեջ կմտնեն Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետի ավարտից, այսինքն՝ 2018 թվականի ապրիլի 9-ից հետո»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 74 անգամ
 


Այս թեմայով