Նոր նշանակումներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ է նշանակել:

Վարչապետի որոշմամբ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ է նշանակվել Գնել Հասրաթյանը:

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝

Գնել Հասրաթյանին նշանակել Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,- ասվում է վարչապետի որոշման մեջ։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ տեղակալ է նշանակվել Վրեժ Գալոյանը:

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝

Վրեժ Գալոյանին նշանակել Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,- ասվում է վարչապետի որոշման մեջ: