Վերջին մեկ տարում Հայաստանի քաղաքական կյանքին մասնակից են դարձել մի քանի նոր քաղաքական միավորներ։ Մեր տեղեկություններով առաջիկայում կստեղծվի նոր քաղաքական ուժ, որը փորձելու է եվրոպական արժեքների տարածման դրոշակը իր ձեռքը վերցնել։
Կուսակցության առանցքային դեմքերն են լինելու «Լուսավոր Հայաստանից» հեռացած պատգամավոր Արման Բաբաջանյանը և Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։
Նոր կուսակցությունը, ըստ մեր աղբյուրների պաշտպանելու է նաև սեռական փոքրամասնությունների իրավունքները։ Կուսակցությունը նաև փորձելու է անել ամեն բան, որպեսզի Հայաստանում վավերացվի Ստամբուլյան համաձայնագիրը, որը իրավունք է տալիս միասեռ ամուսնություններին։