Նոր Խարբերդի դպրոցը պատրաստ է շահագործման

Մեկ միլիարդ 216 միլիոն դրամ ներդրմամբ վերակառուցվել է Նոր Խարբերդի Մնացական Ղազարյանի անվան 2-րդ դպրոցը:  Այն իր հարմարավետ և հյուրընկալ հարկի տակ կընդունի շուրջ 600 աշակերտի: 

Դպրոցը լիարժեք համապատասխանում է սեյսմակայունության նախանշված չափանիշներին, բացի այդ` ստեղծվել են լավագույն պայմաններ` ինչպես հիմնական դասապրոցեսի, այնպես էլ մարզական առարկաների ուսուցանման համար:  

Ծրագիրն իրականացվել է ՀՀ ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով՝ ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված վարկային պայմանագրի հիման վրա: Սեյսմիկ անվտանգության բարելավման այս ծրագրի շրջանակներում ՀՀ-ի տարածքում  նախատեսվում է  առնվազն 46 դպրոցի կառուցում  կամ ամրացում  և 18.900 աշակերտի համար անվտանգ կրթական պայմանների ապահովում: Ընդհանուր ներդրումը կազմում է 107 մլն. դոլար: 

ՀՏԶՀ մամուլի ծառայություն