Նոր կանոններ՝ Հայաստանից Վրաստան մուտք գործող...

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Վրաստանը հրապարակել է երկրի տարածքով բեռնատարների տեղաշարժի կանոնակարգման վերաբերյալ ուղեցույց, որը ներկայացնում ենք ստորև: ՊԵԿ-ը հորդորում է Հայաստանից Վրաստան մուտք գործող բեռնատարների վարորդներին հետևել նշված կանոններին: 

Օտար երկրում գրանցված բեռնատար ավտոմեքենայի   տեղաշարժը Վրաստանի տարածքում պետք է իրականացվի հետևյալ պայմանների պահպանմամբ.

  • Մաքսային անցակետում ընթացակարգերն ավարտելուց հետո, մինչև նշանակման վայր պետք է տեղափոխվի առանց կանգ առնելու (կանգ առնել կարելի է միայն հատուկ կազմակերպված տարածքներում (STOP POINT), քաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության պոլիս ձեռք բերելու կետերում և մաքսային անցակետում տեղակայված ավտոմեքենաների կայանատեղերում):
  • STOP POINT- ներում վարորդն իրավունք ունի լրացնել վառելիքի պաշարը, ձեռք բերել ճանապարհից օգտվելու քարտ, իրեն կարգի բերել և ձեռք բերել անձնական օգտագործման իրեր/սննդամթերք:  
  • Ստեղծված ​​դժվարությունների դեպքում (տրանսպորտային միջոցների անսարքություն, առողջության վատթարացում և այլն) վարորդը պետք է կապ հաստատի համապատասխան ծառայությունների հետ և մինչև նրանց ժամանելը պետք է մնա ավտոմեքենայի սրահում: Այդ նպատակների համար պետք է զանգահարի Ներքին գործերի նախարարության անհետաձգելի օգնության և արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնի հեռախոսահամարին`  112:
  • Բեռնատար ավտոմեքենան պետք է լքի Վրաստանի տարածքը.
  • Տարանցիկ տեղափոխվելիս (բացի «Կազբեգի» սահմանային անցակետից կամ «Կազբեգիի» ուղղությամբ տեղաշարժումից)` երկիր մուտք գործելուց հետո 24 ժամվա ընթացքում:
  • Այլ դեպքերում (ներառյալ «Կազբեգի» սահմանային անցակետից կամ «Կազբեգիի» ուղղությամբ տարանցիկ տեղաշարժվելը)` երկիր մուտք գործելուց հետո 48 ժամվա ընթացքում:
  • Երաշխավորվում է, որ ֆինանսական վճարումը կատարվի անկանխիկ վճարումով (առցանց գնումներ, պլաստիկ քարտ և այլն), և օգտագործվեն անձնական պաշտպանիչ միջոցներ (բժշկական դիմակ, ձեռնոց և այլն):

 

  • Որպես հատուկ կազմակերպված տարածքներ (STOP POINT) են սահմանված.
  • Ուրբնիսի` Քարելիի շրջան, գյուղ Ուրբնիսի, կադաստրի ծածկագիր` 16.45.054:
  • Թերջոլա` Թերջոլայի շրջան, գյուղ Սիքթարվա, կադաստրային ծածկագիր`08.38.224:
  • Գորի`Գորիի շրջան, գյուղ Տինիսխիդի, կադաստրային ծածկագիր`44.02.033:
  • Զեստափոնի` Զեստափոնիի շրջան, գյուղ Արգվեթա, կադաստրային ծածկագիր`03.34.211:

Ծանոթություն.