Նոր հանցագործներ Հայաստանում․ զգուշացում բոլո...

Երևանում հանցագործներ են հայտնվել, որոնք գողանում են մեքենայի պետհամարանիշները և դրանք վերադարձնելու դիմաց գումար են պահանջում։ Հանցագործները գողացված պետհամարանիշների սեփականատիրոջը առաջարկում են իրենց հետ կապ հաստատել «Վայբեր» մեսենջերով, որպեսզի պայմանների մասին տեղեկացնեն։

Հանցագործների թիրախում հայտնված քաղաքացիներից մեկը լուսանկար է հրապարակել, որն իր ֆեյսբուքյան էջում տարածել է օգտատեր Սամսոն Գրիգորյանը․ «Շատ օրենքներ են նպաստում հանցագործությունների զարգացմանն ու շահավետությանը։

Այս մեկը հրաշալի բիզնես ծրագիր է հանցագործ աշխարհի համար։ Նույնիսկ այլ բիզնեսով զբաղվելն է անիմաստ դառնում։Մեքենայի միաժամանակ երկու համարանիշերի կորստի դեպքում, նույն համարից այլևս չեք կարող ստանալ, այսինքն ընդմիշտ կորցնում եք ձեր վճարված և գնված համարները։

Եվ այստեղ գալիս է համար գողացողը և ձեզանից ստանում իր ուզած թիվը»,-գրել է օգտատերը։