Նոր ենք տեղեկացել, որ նման ընկերություն կա. Ն...

Մամուլում այսօր քննարկվում էր, որ շուկայում «Սպայկային» փոխարինող է հայտնվել՝ «Բեսթ Ֆրութ»-ը։ Լրագրողների հետ զրույցում Գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանը նշեց, որ նման ընկերության չի ճանաչում։ «Նոր ենք տեղեկացել, որ նման ընկերություն կա։ Սա ազատ շուկա է և մեկը մյուսի տեղը զբաղեցնելու խնդիր չկա։ Ցանկացած ընկերություն ցանկացած պահի կարող է մտնել շուկա։

«Սպայկայի» տեղն էլ զբաղեցնելու խնդիր չկա։ «Սպայկա»-ն այսօր գյուղատնտեսության մեջ լուրջ խաղացող է, սակայն ցանկացած անձ կարող է մտնել այդ շուկա։ Մենք անընդհատ փորձում ենք, որ առնվազն նմանատիպ 4 լոգիստիկ կենտրոն և գյուղատնտեսակն բորսա ստեղծենք, որպեսզի նման դեպքերից մեզ ապահովագրենք»,-նշեց Գևորգյանը։