Նոր բացահայտումներ հետխորհրդային տարածքում գո...

Մենք արդեն բազմաթիվ առիթներ ունեցել ենք ներկայացնելու հետխորհրդային տարածքում գործող, ԱՄՆ Պաշտպանության նախարարության /Պենտագոնի/ փողերով կառուցված կամ արդիականացված եւ այժմ գործող կենսալաբորատորիաների հետ կապված անհանգստությունը, որն առկա է հատկապես ռուսական մամուլում եւ փորձագիտական շրջանակներում, որպես կենսաբանական անվտանգության անմիջական սպառնալիք, ինչը հատկապես այժմ կորոնավիրուսային համակավարկի այս օրերին ավելի արդիական է։

EDaily-ի հերթական հրապարակումը այդ կենսալաբորատորիաներից Ուկրաինայի տարածքում եղածների հետ է կապված։ Ըստ հրապարակման, Ուկրաինայում գործող ութ գաղտնի ամերիկյան կենսալաբորատորիաները կառուցվել են ԱՄՆ Ռիսկերի նվազեցման գործակալության կողմից (DTRA), որը ուղղակիորեն ենթակա է Պենտագոնին։ «Украинские новости»-ի փոխանցման համաձայն, այդ լաբորատորիաների գործունեությունը սահմանվել է HDTRA 1−08-D-0007−00009 պայմանագրով։ Այն կքնվել է «Հատուկ կենսաբանական գործունեության ներգրավվածության» ծրագրի շրջանակներում։

Պայմանագրի համաձայն DTRA-ը պետք է տեխնիկական աջակցություն ցուցաբերեր ուկրաինական լաբորատորիաներին։ Բուն կառուցման գործընթացն իրականացվել էր Black & Veatch Special Projects Corp ընկերության կողմից։ Ծրագիրը գործել է սկսած 2005 թվականից։ Վերջինիս շրջանակներում, ըստ ուկրաինական Առողջապահության նախարարության տվյալների, կառուցվել, արդիականացվել եւ շահագործման է հանձնվել ութ լաբորատորիա Վիննիցկի, Դնեպրոպետրովսկի, Զակարպատսկի, Լվովի, Խարկովի, Խերսոնի, Տերնոպոլի մարզերում, տեղի մարզային լաբորատորիաների հիմքի վրա։

2016 թվականին Ուկրաինայի Եվրոպական ինտեգրացիայի նախարարության եւ Black & Veatch Special Projects Corp միջեւ կնքված հուշագրով համագործակցությունը վերականգնվում է եւ որոշվում է, որ 2016-19 թթ 1,28 միլիոն դոլար ներդնել, որի հիմնական նպատակը եղել է ուկրաինական լաբորատորիաների միացումը Հիվանդությունների դիտարկման էլեկտրոնային ինտեգրացման օնլայն միասնական համակարգին։

Ցանցին միանալ կարող էին միայն ուկրաինական եւ ամերիկյան կողմերի կողմից հաստատված լաբորատորիաները, իսկ ամերիկյան ընկերությունը անխոչընդոտ հասանելիություն էր ստանում լաբորատորիաների հանդեպ։ Այս ընթացքում, ըստ 2017 թվականին փետրվարին ծրագրի ռեգիստրացիոն քարտի տվյալների, այդ օբյեկտների թիվը արդեն 13-ի է հասնում, որտեղ նաեւ բուսասանիտարական եւ անանսնաբուժական ծառայությունների մատուցման ոլորտում գտնվող հաստատություններ եւս ընդգրկվել են։