Երեկ Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում ունեցավ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Հետաքրքիր է, որ հանդիպման առանցքը Հայաստանի վարչապետի համար եղել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցը։ Իշխանությունները քաջատեղյակ են եղել, որ ՌԴ նախագահը պատրաստվում է հանդիպել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ։ Ըստ մեր աղյուրների Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել է չհանդիպել Բելլա Քոչարյանի հետ։ Հայաստանի վարչապետը տեղեկացրել է, որ այդ հանդիպումը կարող է հարվածել իր իշխանության հեղինակությանը։
Մեր աղբյուրների փոխանցմամբ Վլադիմիր Պուտինը հստակ է դրել հարցը, որ իր հանդիպումը չունի քաղաքական շերտեր և ինքը հանդիպում է իր ընկերոջ կնոջը ու այստեղ չպետք է արտառոց երանգներ փնտրել։ Պուտինը վստահեցրել է, որ քաղաքական փոփոխությունները չեն փոխում իր մոտեցումները ընկերների նկատմամբ։
Երեկոյան, երբ արդեն վարչապետ Փաշինյանը տեղեկացել է Վլադիմիր Պուտինի և Բելլա Քոչարյանի հանդիպման մասին շտապել է օդանավակայան, որպեսզի հարթի իրավիճակը։