Նիկոլ Փաշինյանը սպառնացել է Արմեն Սարգսյանին․...

Գործադիր և օրենսդիր իշխանությունների կողմից Սահամանդրական Դատարանի ուզուրպացիային մեկ քայլ էր պակասում և այդ մեկ քայլը նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրությունն էր։

Արմեն Սարգսյանը փորձառու գործիչ է և լավ է հասկանում, որ իր ստորագրությամբ մասնակից է դառնում սահմանադրական կարգի տապալմանը և պարզ է, որ ծանրութեթև է անել իր քայլերը։

Իշխանություններն ամեն ինչ արեցին, որպեսզի նախագահ Արմեն Սարգսյանը օր առաջ հրաժարվի իր լիազարությունից և թույլ տա առանց իր ստորագրության ԱԺ-ին սահմանադրություն փոխել։

Ըստ որոշ տեղեկությունների իշխանությունները ամենատարբեր ճանապարհներով սպառնացել են Արմեն Սարգսյանին, որ եթե չկատարի իրենց կամքը, ապա նրան կկապեն նախկինների հետ ու օրակարգ կբերեն իր քաղաքացիության հարցը։ Իշխանությունները դժոխային օրեր են խոստացել են Արմեն Սարգսյանին, եթե որոշի հետևել օրենքին ու դեմ գնա Նիկոլ Փաշինյանի կամքին։

Այն, որ իշխանությունները սպառնում էին նախագահ Արմեն Սարգսյանին հասկանալի է անգամ նրա ծննդյան օրվա առթիվ տարածված շնորհավորական տեքստից։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգահարել է նախագահ Արմեն Սարգսյանին, որի կապակացությամբ տարածվել է հաղորդագրություն, որում մասնավորապես ասվում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի հետ, շնորհավորել նրան ծննդյան տարեդարձի առթիվ: Վարչապետն Արմեն Սարգսյանին մաղթել է հաջողություններ հանրապետության նախագահի պատասխանատու պաշտոնում՝ ի բարօրություն մեր պետության և ժողովրդի։ Նիկոլ Փաշինյանը նախագահին և նրա ընտանիքին մաղթել է նաև քաջառողջություն և երջանկություն»։

Ինչպես տեսնում եք վարչապետ Փաշինյանն իր շնորհավորանքում արձանագրել է նախագահի քայլերը պետք է լինեն «․․ի բարօրություն մեր պետության և ժողովրդի․․․»։

Շնորհավորանքի հենց այս հատվածը պետք է պարտադրեր Արմեն Սարգսյանին, որպեսզի նա ստորագրի նախագիծը։ Այս ամենն ունի պարզ տրամաբանություն՝ Փաշինյանի համար «ժողովուրդ» են միայն իրեն ընտրողներն ու դեռ հավատացողները, իսկ ինչպես ինքը ԱԺ ամբիոնից է հայտարարել «ժողովուրդը ցանկանում է, որ Հրայր Թովմասյանը այլևս ՍԴ նախագահ չլինի»։ 

Նկատենք, որ նախորդ տարի վարչապետ Փաշինյանի շնորհավորանքում ավելորդույթուններ չկային․«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 23-ին հեռախոսազրույց է ունեցել արտերկրում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանի հետ, շնորհավորել ծննդյան տարեդարձի առթիվ և մաղթել երջանկություն ու նորանոր հաջողություններ պատասխանատու գործում»,-ասվում էր վարչապետի աշխատակազմի նախորդ տարի տարածած հաղորդագությունում։

Ինչպես տեսնում եք այս անգամ խոսք չկա Արմեն Սարգսյանի պատասխանատու աշխատանքի մասին, որը նա պետք է իրականացնի ի բարօրություն «ժողովրդի», քանի որ նախորդ տարի այս օրերին ստորագրելու նախագիծ չկար։

ՍԴ շուրջ ստեղծված այս իրավիճակը վերջին շանսն էր Արմեն Սարգսյանի համար, որպեսզի նա ապացուցի, որ «դատարկ տեղ» չէ ու որպես նախագահ կարող է կանգնել ի պաշտպանություն երկրի Սահամանդրության և սահմանադրական կարգի։ Արմեն Սարգսյանը հրաժարվեց օգտագործել այս վերջին շանսը և կեսգիշերին ստորագրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամքն արտահայտող նախագիծը։ Արմեն Սարգսյանն ըստ էության ապացուցեց, որ հանուն ՀՀ նախագահի պաշտոնի պատրաստ է տանել ամենավերջին ստորացումը ու նույնիսկ «կուլ տվեց» վարչապետ Փաշինյանի թուքը։