Նիկոլ Փաշինյանը՝ պետական հեղաշրջման փորձ անող...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր մամուլի ասուլիսի ժամանակ խոսեց պետական հեղաշրջման փորձի մասին։

«Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարության դեպքում մենք գործ ուեննք ժամանակակից լրատվության մի ֆենոմենի հետ, որը կոչվում է վերնագրային ընթերցում, այսինքն՝ մարդիկ սովորաբար ոչ թե նյութն են կարդում, այլ՝ վերնագիրը։ Գրիգորյանը հենց կոնկրետ այդպիսի հայտարարություն չի արել, նա տվել է ձևակերպումներ, որոնք լրագրողին բերել են այդպիսի եզրակացության, դրանք տարբեր են, հետևաբար, ես ուզում եմ ասել, ես շատ կարևոր եմ համարում այդ հարցի պարզաբանումը, որովհետև, գիտեք, հեղաշրջում, պետական հեղաշրջում, պատերազմ ու այս կարգի հասկացությունները ժամանակի ընթացքում փոփոխություններ են կրում», - ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, եթե Արմեն Գրիգորյանի հայտարարությունները ճշգրիտ ձևակերպենք, կարող ենք մեկնաբանել դա որպես հիբրիդային ինչ-որ երևույթի նկարագրություն։

«Կարող ենք նաև դա անվանել հիբրիդային հեղաշրջման հիբրիդային նախապատրաստություններ, ու հիմա մենք կարող ենք դրա մասին խոսել, որովհետև  այդ պրոցեսը  լիարժեք ու վերջանականորեն պարտված է ու ջախջախված», - ասաց ՀՀ վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նշեց՝ հիբրիդային հեղարշրջում ասելով նկատի ունի, որ, օրինակ, տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսվում լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերով ՀՀ ղեկավարին, նրա ընտանիքի անդամների,  բարձրաստիճան պաշտոնյաների մասին սուտ տեղեկություններ տարածելու համար։

«Ընդ որում՝ դա արվում է՝ ներգրավվելով քրեական աշխարհը, տարբեր ուժեր, կոռումպացված դեմքերի, ու ինչո՞ւ է հեղաշրջում բառը էս պրոցեսի մեջ տեղավորվում, որովհետև հընթացս այդ պրոցեսի մեջ ներգրավվում են նաև գործող պաշտոնյաներ, որոնք լինելով իշխանության մեջ՝ գործում են ընդդեմ իշխանության, ընդ որում, դրա մեջ ներգրավված են լինում նախկին պաշտոնյաներ, դատական համակարգի որոշ պաշտոնյաներ, ընդ որում, ես մտածում էի, որ ամբողջ դսատական համակարգն է, բայց, փառք աստծո, ժամանակը ցույց տվեց, որ ոչ, ամենևին էդպես չէ, առանձին փոքր խմբեր են։ Սահմանադրական դատարանը, կոնկրետ պաշտոն օկուպացրած որոշ պաշտոնյաներ, որոնք փորձել են ՍԴ մյուս անդամներին նույնսպես ներգրավվել այդ պրոցեսի մեջ, բայց ես ուրախ եմ արձանագրել, որ, կարծես թե, ՍԴ անդամների 80 տոկոսն այդ պրոցեսի մեջ չի ներգրավվել։ Մենակ չասեք՝ տվեք անուններ, ես տվեցի անուններ, ուղղակի թույլ տվեք ինձ կոնկրետ անուն-ազգանուններ արտասանելու տհաճությունից ազատվել։ Օրումեջ տարբեր օտարերկրյա մայրաքաղաքներ այցելություններ, հանդիպումներ, միջազգային կազմակերպությունների հետ հանդիպումներ, այն հեղինակավոր կազմակերպությունների ու կոնկրետ ղեկավարների, որոնք երկար տարիներ սպասարկել են ՀՀ կոռումպացված իշխանությանը, շատ հնազանդ սպասարկել են ՀՀ կոռումպացված իշխանությանը ու իշխանության բռնազավթման կոնկրետ համահեղինակներ են, որոնք լռել են ու նրանց լռությունն անվճա՞ր է եղել, հնարավոր է, գա ժամանակը, մենք էս թեմաներին էլ անդրադառնանք», - ասաց նա։